‘«Վալենսիան» հաղթեց «Էյբարին»(տեսանյութ)’

669

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ: «Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց միակ մեկ գոլ. 32-րդ րոպեին Պաբլո Պյատիի փոխանցումից հետո «չղջիկների» համար հաղթական գնդակը խփեց Պակո Ալկասերը:

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 31 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Էյբարը» մնաց 20 միավորով` 9-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Էյբար»-«Վալենսիա»՝ 0:1
Գոլը. Ալկասեր՝ 32:

Նախորդ հոդվածը‘Իտալիա. Ա Սերիա. 16-րդ տուր. «Ռոման» ու «Միլանը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալը»՝ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (տեսանյութ)’