‘«Վալենսիան» հաղթեց «Ռայո Վալյեկանոյին» (տեսանյութ)’

725

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալել էր «Ռայո Վալյեկանոյին»: Դաշտի տերերը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին. դուբլի հեղինակ դարձավ Սոֆյան Ֆեգուլին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պաբլո Պյատին: Նշենք նաև, որ 71-րդ րոպեից սկսած «Վալենսիան» խաղում էր 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Անդրե Գոմեշը: 

Այս հանդիպումից հետո «Վալենսիան» ունի 28 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Ռայո Վալյեկանոն» մնաց 11-րդ տեղում` ակտիվում ունենալով 17 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վալենսիա»-«Ռայո Վալյեկանո»` 3:0
Գոլերը. Ֆեգուլի՝ 13, 34, Պյատի՝ 36
Հեռացում. Գոմեշ՝ 71:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ» – «Նյուքասլ» 4-1․ Օլիվյե Ժիրուն ու Սանտի Կասորլան մեկական դուբլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մանուել Նոյեր՝ «Բավարիայի» «վերջին» հույսի պաշտպանը(տեսանյութ)’