‘«Վալենսիան» հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)’

844

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Վալենսիան» հյուրընկալել էր հինգերորդ տեղում ընթացող «Սևիլյային»:

«Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ Դանիել Պարեխոն հստակ իրացրեց «Սևիլյայի» դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: 32-րդ րոպեին Պարեխոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Պարեխոյի երկրորդ գոլից չորս րոպե անց հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը. «Վալենսիայի» դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածից աչքի ընկավ Կարլո Բական:

Նախքան ընդմիջման գնալը` 41-րդ րոպեին, «Սևիլյան» կարող էր վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն այս խաղում նշանակված երրորդ 11 մետրանոց հարվածը Բական չկարողացավ դիպուկ իրացնել: Երկրորդ խաղակեսում «չղջիկներին» հաջողվեց ևս մեկ գոլ խփել և կարևոր 3 միավոր վաստակել. 56-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Խավի Ֆուեգոն: 

Այժմ «Վալենսիան» ունի 41 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Սևիլյան» մնաց 5-րդ տեղում` ակտիվում ունենալով 39 միավոր:

ՎԱԼԵՆՍԻԱՍԵՎԻԼՅԱ

3-1 (2-1)

MC

 

1-0՝ Դանիել Պարեխո 18՛ (11մ), 2-0՝ Դանիել Պարեխո 33՛, 2-1՝ Կառլոս Բակա 37՛ (11մ), 3-1՝ Խավի Ֆուեգո 55՛

 

ՎԱԼԵՆՍԻԱ. 1.Դիեգու, 2.Ժոաու Կանսելու, 5.Շկոդրան Մուստաֆի, 23.Նիկոլաս Օտամենդի, 31.Խոսե Գայա, 10.Դանիել Պարեխո, 15.Էնցո Պերես, 18.Խավի Ֆուեգո, 21.Անդրե Գոմեշ (6.Լուկաս Օրբան, 80), 7.Ալվարո Նեգրեդո (9.Պակո Ալկասեր, 84), 17.Ռոդրիգո Մորենո (20.Ռոդրիգո Դե Պաուլ, 89)

ՍԵՎԻԼՅԱ. 13.Բետու, 5.Դիոգու Ֆիգեյրաշ, 6.Դանիել Կարիսու, 21.Նիկոլաս Պարեխա (14.Իագո Ասպաս, 80), 23.Կոկե, 4.Գժեգոժ Կրիխովյակ, 12.Վիսենտե Իբոռա, 19.Էվեր Բանեգա, 20.Վիտոլո (17.Դենիս Սուարես, 65), 9.Կառլոս Բակա (7.Կեվին Գամեյրո, 71), 18.Խերարդ Դելոֆեու

 

Զգուշացում՝ Դանիել Պարեխո 32՛ (Վ), Խավի Ֆուեգո 36՛ (Վ), Ժոաու Կանսելու 40՛ (Վ), Էնցո Պերես 43՛ (Վ), Նիկոլաս Օտամենդի 90՛ (Վ), Խոսե Գայա 90՛ (Վ), Դիոգու Ֆիգեյրաշ 17՛ (Ս), Էվեր Բանեգա 59՛ (Ս), Վիտոլո 65՛ (Ս), Գժեգոժ Կրիխովյակ 66՛ (Ս), Վիսենտե Իբոռա 90՛ (Ս)
Մրցավար՝ Սանտիագո Խայմե Լատրե (Իսպանիա)

 

41

ԳՆԴԱԿԻ %

59

12 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (6)

22

ՏՈՒԳԱՆՔ

15

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Անգլիայի գավաթ. «Արսենալը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դեֆուրը հեռացվեց խաղադաշտից` գնդակը միտումնավոր իր նախկին թիմի երկրպագուների կողմն ուղարկելու համար(տեսանյութ)’