Վալերի Կարպինը առաջարկ է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն չի ընդունել այն

194

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի եւ ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հաստատել է, որ առաջարկ է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն չի ընդունել այն։

Իսպանացի Խոակին Կապառոսի պաշտոնանկությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն է թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։

«Այո, հեռախոսազանգ եղել է Հայաստանից, լսեցի առաջարկը։ Լավ առաջարկ էր։

Չհետաքրքրեց, քանի որ ես Ռուսաստանի հավաքականի եւ «Ռոստովի» մարզիչն եմ»,- Վալերի Կարպինի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։

Կարպինը Ռուսաստանի հավաքականը գլխավորում է 2021թ․ հուլիսի 26-ից։ Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը երկարաձգեց պայմանագիրը Կարպինի հետ մինչեւ 2024թ․ օգոստոս։ 

Այս շաբաթ Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում։ Նոյեմբերի 16-ին ազգային թիմը կհյուրընկալվի Կոսովոյին, նոյեմբերի 19-ին՝ Ալբանիային։ 

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Ուկրաինայում առնվազն վեց լրագրողի զրկել են հավատարմագրերից
Հաջորդ հոդվածըՍլովենիայում նախագահական ընտրություններում հաղթում է Նատաշա Պիրց-Մուսարը