Վալերի Կարպինը գլխավորեց Ռուսաստանի հավաքականը

530

Ֆուտբոի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը։

Կողմերը պայմանագիրը կկնքեն հուլիսի 26-ին։ Այն նախատեսված կլինի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Կարպինը կհամատեղի աշխատանքը ազգային թիմում եւ «Ռոստովում»։

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր հուլիսի 9-ից։ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո Ստանիսլավ Չերչեսովը հեռացվել էր պաշտոնից։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը կրակ է բացել Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ թեթև վիրավորվել են ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող
Հաջորդ հոդվածըՏոկիո-2020. Արթուր Դավթյանը մեկնարկեց փայլուն ելույթով