‘Վալերի Կարպին. Մովսիսյանից հենց սա ենք սպասում’

787

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը բարձր է գնահատել թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը «Ալ-Դաֆրայի» հետ ընկերական մրցավեճում (2:0): Հիշեցնենք, որ Մովսիսյանը այդ խաղում դարձավ երկրորդ գոլի հեղինակը:

«Ցանկացած բարձրակարգ ֆուտբոլիստի համար, որը ընդհանրապես չի մարզվել, 30 րոպեն բավական է աչքի ընկնելու համար: Այստեղ ճիշտ բացվելու ունակությունն է: Մովսիսյանը բացվում է. դա հենց այն է, ինչ սպասում ենք Յուրայից:

Իսկ ահա Ուորիսը չտպավորեց: Բայց նա մի քանի օր չի մարզվել: Բացի այդ, նա դեռ մերվում է երկրին, թիմին: Մովսիսյանին այդ առումով հազար անգամ ավելի հեշտ է»,- Կարպինի խոսքն է մեջբերում Sovsport.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սենատոր Մաքքեյնը Իրանի նախագահին կապիկի հետ է համեմատել’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 5-ին սպասվող իրադարձությունները’