‘Վալերի Կարպին. Մովսիսյանն ինձ չզարմացրեց’

1047

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է թիմի նորեկների խաղը:

«Մովսիսյանն ինձ չզարմացրեց, որ այդքան արագ լեզու գտավ խաղընկերների հետ: Այդ առումով ավելի շատ զարմացրեց Ուորիսը, որը արագ է հարմարվում կոլեկտիվին: Երբ մենք ձեռք էինք բերում Բոկետիին եւ Մովսիսյանին, հասկանում էինք, որ ռուսական առաջնության դպրոցն անցած ֆուտբոլիստները մեր մոտ առանց խնդիրներին արագ են հարմարվում:  

Իսկ անհատապես ես չէի ցանկանա դեռեւս գովերգել ոչ խաղացողներին որեւէ մեկին, ոչ էլ ընդհանուր թիմին: Սա ուսումնամարզական հավաքներ էին, իսկ իրական հնարավորությունները ցույց կտա առաջնությունը: Վուկոեւիչի նորամուտը դրական եմ գնահատում: Սակայն հասկանալի է, որ նրան որոշակի ժամանակ է հարկավոր՝ մեր խաղաոճը գործնականում ընկալելու համար»,- Կարպինի խոսքն է մեջբերում «Սպարտակի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Հռչակավոր դերասան Վալերի Զոլոտուխինը վերակենդանացման բաժին է տեղափոխվել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ դիմելու որոշման մասին (Տեսանյութ)’