‘Վալերի Պերմյակովի հայրը Ավետարանական եկեղեցու հովիվ է (լուսանկարներ)’

3260

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը, ՌԴ Չիտայի մարզում գտնվող  հայրենի Բալեյ քաղաքի «Փրկություն՝ Հիսուսով քրիստոնեական եկեղեցի» կազմակերպության հովիվն է: Ըստ կազմակերպության կայքում զետեղված տեղեկատվության՝ սա բողոքական (ավետարանական) եկեղեցի է՝ ավելի հայտնի «Հիսունականների եկեղեցի» անունով:

Ավելի վաղ պաստոր Պավել Պերմյակովը ռուսաստանյան «LifeNews» հեռուստաընկերության եթերում ասել է, որ սպանության մեջ կասկածվող Վալերին ընտանիքի ամենակրտսեր՝ վեցերորդ երեխան է:

Ըստ նախաքննության՝ հունվարի 12-ին առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ծառայող Վալերի Պերմյակովը իրեն կցված ԱԿ-74 ինքնաձիգով ինքնակամ լքել է զորամասի տարածքը, ապա ներխուժել Մյասնիկյան 188 հասցեում գտնվող տուն եւ սպանել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների, այդ թվում՝ երկու տարեկան երեխային: Վեց ամսական երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:   

Նախորդ հոդվածը‘ Ռոման Բերեզովսկի. «Մեսսի-Ռոնալդու մրցակցության մեջ ես նախապատվությունը Մեսսիին եմ տալիս»’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’