‘Վալիդ ալ- Մուհալեմին ԱՄՆ մուտքի վիզա չեն տվել’

283

Լիբանանյան մամուլի հաղորդման համաձայն՝ ամերիկյան իշխանությունները հրաժարվել են մուտքի վիզա տրամադրել Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուհալեմին, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում պետք է ղեկավարեր Սիրիայի պատվիրակությունը: Մուհալեմը Գլխավոր ասամբլեայում ելույթ պետք է ունենա սեպտեմբերի 30-ին՝ երկուշաբթի:

Այնուամենայնիվ, Մուհալեմին և նրա շքախմբին վիզա տրվել է՝ ԱՄԷ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ: Վիզան, սակայն, սահմանափակ է, և Մուհալեմը  դրանքվ կարող է մուտք գործել միայն Նյու Յորք, փոխանցում է MIGnews-ը:   

Նախորդ հոդվածը‘Մանրամասներ ազատամարտիկների և Կոնգրեսի փոխնախագահների հանդիպումից’
Հաջորդ հոդվածը‘Մահացու ելքով դժբախտ պատահար Գյումրիում’