‘Վալվերդե․ «Բարսելոնան» պաշտպանի կարիք ունի’

1087

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորության մասին:

«Մենք ակտիվ աշխատանք ենք կատարում տրանսֆերային շուկայում: Մեր մասնագետներն աշխատում են միանգամից մի քանի ուղղությամբ: Այնուամենայնիվ, դեռ 1 ամիս ժամանակ ունենք որոշում կայացնելու համար:

Պաշտպանության ձախ եզրում մենք, իրոք, խնդիրներ ունենք: Հնարավոր է, որ շուտով մեր կազմը համալրենք ձախ պաշտպանով»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘International Champions Cup. «Ատլետիկոն» ջախջախում է «Ռեալին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գատուզոն՝ չինական «Շանհայ Շենհուայի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու’