‘Վախճանվել է աշխարհահռչակ կիթառահար Պակո դե Լուսիան’

1524

Մեքսիկայում 66 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ կիթառահար Պակո դե Լուսիան: Այս մասին հայտնում է El Pais-ն՝ հղում անելով երաժշտի հարազատներին:

Դե Լուսիան ինքնազգացողությունը վատացել է հանգստի ժամանակ: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Նախնական վարկածով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է:

Մոտ ժամանակներս երաժշտի աճյունը կտեղափոխվի Իսպանիա, որտեղ ծնվել և աշխատում էր Պակո դե Լուսիան:

Պակո դե Լուսիան (իսկական անունը՝ Ֆրանսիսկո Սանչես Գոմես) ծնվել է Ալխեսիրասե քաղաքում, 1947 թվականին: Նա կիթառ է նվագել 11 տարեկան հասակից: Հայտնի է, որ նոտաները նա սովորել է միայն 44 տարեկանում: Դե Լուսիան համարվում է ֆլամենկոյի ամենահայտնի կիթառահարներից մեկը և «նոր ֆլամենկո» ոճի հիմնադիր: 

Նախորդ հոդվածը‘Մահվան ելքով ավտոպատահար Ստեփանավան-Լոռի-Բերդ ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Վ.Բոստանջյան. ԱՄՆ դեսպանը արտահաստիքային փաստաբան է աշխատում կառավարության համար’