‘Վախճանվել է գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանը’

7538

Ռոմեն Լենդրուշի Ղազարյան

Ս/թ փետրվարի 15-ին, Նիժնի Նովգորոդ քաղաքում, 64 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Ռոմեն Լենդրուշի Ղազարյանը։

Ռոմեն Ղազարյանը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։

Նա 1971 թվականից աշխատել է Ներքին գործերի նախարարության Լենինյան շրջանի ն/գ բաժնում, որպես տեսուչ։ 1989 թվականից մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանական մարտական գործողություններին։ 1990 թվականից աշխատանքի է անցել ՀՀ Նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության վարչությունում, որպես վարչության պետ։ Ռոմեն Ղազարյանին 1995 թվականին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Ռոմեն Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երեւանի ս. Հովհաննես եկեղեցում՝ փետրվարի 18-ին, ժամը 18-ին։

Հուղարկավորությունը՝ փետրվարի 19-ին, ժամը 13-ին, նույն եկեղեցուց, Եռաբլուր պանթեոնում։

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանը Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Սաակաշվիլիին ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Համաձայն չեմ, որ «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն են ՉԼ-ի գլխավոր ֆավորիտները»’