‘Վախճանվել է Դոնատաս Բանիոնիսը’

1218

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է լիտվացի հանրահայտ դերասան և կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դոնատաս Բանիոնիսը: Կինոյում Բանիոնիսին հռչակ և ԽՍՀՄ  առաջին պետական մրցանակը բերեց Վիտաուտաս Ժալակյավիչյուսի՝ 1966 թ. նկարահանված «Ոչ ոք չէր ուզում մեռնել» ֆիլմը:

Հանդիսատեսին Բանիոնիսը հայտնի է նաև «Մեռյալ սեզոն» (Սավվա Կուլիշ, 1969), «Լիր արքա (Գրիգորի Կոզինցև, 1971), «Սոլյարիս» (Անդրեյ Տարկովսկի, 1972), «Պարոն Մաք-Քինլիի փախուստը» (Միխայիլ Շվեյցեր, 1975, ևս մի Պետական մրցանակ) ֆիլմերից:

Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» ռազմական բջիջ է ստեղծել Հնդկաստանում’
Հաջորդ հոդվածը‘Հնդկուհին ամուսնացել է շան հետ’