‘Վախճանվել է Երկրի ամենատարեց բնակչուհին’

836

Բեսի Քուփերը՝ Երկրի ամենատարեց բնակչուհին, նախօրեին վախճանվել է ԱՄՆ-ի ծերանոցներից մեկում` 116 տարեկան հասակում : Այդ մասին հայտնել է նրա որդին՝ Սիդնի Քուփերը: Մոլորակի ամենատարեց բնակչուհու տիտղոսը Բեսին նվաճել էր 2011 թ.՝ բրազիլուհի Մարիա Գոմես Վալենտիմի մահվանից հետո. Մարիան ամերիկուհուց մեծ էր մեկուկես ամսով: Քուփերի մահվանից հետո ամենատարեցի տիտղոսը կանցնի իտալական արմատներ ունեցող ամերիկուհի, 115-ամյա Դինա Մանֆրեդինիին:

Բեսի Քուփերն ունի 4 զավակ, 12 թոռ և բազում ծոռներ: Իր երկարակեցությունն ամերիկուհին բացատրում էր նրանով, որ «երբեք քիթը չի խոթել ուրիշների գործերի մեջ» և աշխատել է «ճիշտ սնվել»:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ տեղեկագրից. Երևանյան հյուրանոցում պայթյուն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Հատվածներ «Հայոց պատմություն» բուհական դասագրքից’