Վախճանվել է ճապոնացի գրող, Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն

372

Ճապոնիայում 88 տարեկանում մահացել է հանրահայտ գրող- հումանիստ, գրականության Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն։

Օեն ճապոնական և համաշխարհային գրականության հանրահռչակ դասական է։ Նա իր ոճն անվանում էր «գրոտեսկային ռեալիզմ»։

Գրականության Նոբելյան մրցանակի Օեն արժանացել է 1994-ին ոչ թե կոնկրետ վեպի, այլ  բացառիկ գրական ոճի համար։

«Նա բանաստեղծական  թափով կերտել է երևակայական աշխարհ, որտեղ իրականությունը և առասպելը միավորվելով՝  ներկայացնում են ժամանակակից աշխարհի դժբախտությունների տագնապալի պատկերը»,- ասվում էր Նոբելյան հանձնաժողովի հայտարարության մեջ՝ նրան դափնեկիր հռչակելիս։

Նույն 1994 թվականին Օեն հրաժարվել է ճապոնական կայսերական Մշակույթի շքանշանից՝ դա մեկնաբանելով իր կողմից  կայսերական իշխանության սկզբունքային անընդունելիությամբ։

Կենձաբուրո Օեի ամենահայտնի վեպերից են՝ «Անձնական փորձը», «Ֆուտբոլ 1860»-ը, «Պարուրեցին ջրերն ինձ մինչև հոգիս», «Ժամանակակիցների խաղերը» և այլն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՏոկիոյում մեկնարկել է սակուրայի ծաղկման սեզոնը
Հաջորդ հոդվածըԹուրքիայի ԿԸՀ-ն մարտի 19-ին կսկսի նախագահի թեկնածուների դիմումների ընդունումը