‘Վախճանվել է Չե Գևարայի թոռը’

1012

Մեքսիկայում վախճանվել է նշանավոր հեղափոխական Չե Գևարայի թոռը՝ Կանեկ Սանչես Գևարան, հաղորդել է The Latin American Herald Tribune-ը:

Գրող Կանեկ Սանչեսը մահացել է Մեխիկոյում սրտի ծանր վիրահատությունից հետո: Նա 40 տարեկան էր:

Կանեկ Սանչեսը Չեի դստեր՝ Իլդիտայի որդին էր: Նա հայտնի էր Կուբայի հեղափոխության իր քննադատությամբ, նրա կարծիքով՝ «այն ո՛չ ժողովրդավարական էր, ո՛չ էլ կոմունիստական»:

Կանեկ Սանչեսը խոստովանել է, որ իրեն ճնշել է ազգակցական կապը լեգենդար կոմանդանտեի հետ, քանի որ այն վարքի որոշակի կանոններ է պարտադրել իրեն, մինչդեռ ինքն ուզում էր ապրել «գիտակից եսասերի կյանքով, որի համար ազատությունն ամենաարժեքավոր բանն է»:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ կառավարությունը վստահությունը կորցրած անձանց ռեեստրի օրինագիծ է պատրաստել’
Հաջորդ հոդվածը‘ Ֆինլանդիայի տասնյակ քաղաքացիներ մասնակցում են կռիվներին ԻՊ-ի կողմում’