‘Վախճանվել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի դերակատարներից մեկը’

1432

Կալիֆոռնիայում վախճանվել է դերասան Ռիչարդ Քիլը, որը հանդիսատեսին հայտնի է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերում չարագործ Ծնոտի դերակատարմամբ, հաղորդել է Reuters-ը:

Իր 75-ամյակից երկու օր առաջ մահացած դերասանի հասակը 2 մետր 18 սանտիմետր էր, նշում է France-Presse գործակալությունը:

Բուժհաստատության ներկայացուցիչը հաստատել է դերասանի մահվան փաստը, սակայն հրաժարվել է նշել մահվան պատճատը՝ վկայակոչելով բժշկական գաղտնիքը: ИТАР-ТАСС-ի տվյալներով՝ Քիլը տառապում էր ավելորդ քաշից, ինչը պայմանավորված էր հասակի հորմոնի սաստկացած արտադրման հետ կապված հիվանդությամբ: Չնայած իր հսկա չափերին, որոնք սահմանափակում էին Քիլի դերասանական ամպլուան, նա նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում և սերիալներում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի ռադայի վավերացմանը կներկայացվի սեպտեմբերի 16-ին’
Հաջորդ հոդվածը‘Քարզայը չի ցանկանում նախագահի պաշտոնը թողնելուց հետո ապրել նոր նստավայրում’