Վախճանվել է ռեժիսոր Վլադիմիր Մենշովը

48467

Կորոնավիրուսային վարակի հետևանքներից 82 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային և ռուսաստանցի անվանի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, հաղորդել է «Մոսֆիլմ» կոնցեռնը։

Վլադիմիր Մենշովը ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ է, ԽՍՀՄ պետական մրցանակի, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության դափնեկիր։

Մենշովի «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմը 1981 թ․ «Օսկար» մրցանակի է արժանացել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանական հատուկ նշանակության ուժերը մնում են Աֆղանստանում
Հաջորդ հոդվածըԵվրո-2020. 1/4 եզրափակիչի խորհրդանշական հավաքականը