‘Վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագավորը (ֆոտոշարք)’

1006

Սաուդյան Արաբիայի հեռուստատեսությունը հայտարարել է, որ վախճանվել է Աբդալլա Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը:

Այսօր առավոտյան արված հայտարարությունում նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր կդառնա նրա եղբայրը՝ Սալմանը:

Հայտարարությունից քիչ առաջ սաուդյան հեռուստատեսությունն ընդհատել է հաղորդումները և անցել Ղուրանի ընթերցանության, ինչը սովորաբար նշանակում է, որ վախճանվել է արքայական ընտանիքի ավագ անդամներից մեկը:

Աբդալլա թագավորն իննսունն անց էր (նրա ստույգ տարիքը որոշել հնարավոր չէ): Վերջին մի քանի շաբաթը նա հիվանդանոցում է եղել՝ թոքերի ինչ-որ վարակի պատճառով: Նրա եղբայր Սալմանը 79 տարեկան է:

Աբդալլան գահ է բարձրացել 2005 թ.: Սաուդյան Արաբիայի գահի նոր ժառանգորդ է հայտարարվել Աբդալլայի արյունակից եղբայրը՝ արքայազն Մուքրինը, որը 69 տարեկան է: Նրանք բոլորը Սաուդյան Արաբիայի հիմնադիր թագավոր Աբդել-Ազիզի որդիներն են, որին արաբական երկրներից դուրս հաճախ անվանում են Իբն Սաուդ: Աբդալլան Աբդել Ազիզի 37 որդիներից 13-րդն էր:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի թագավորի մահվան կապակցությամբ:  Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Եթե «Սթեմֆորդ Բրիջ»-ը գոնե 25%-ով մեզ այնպես աջակցի, ինչպես «Էնֆիլդ»-ը «Լիվերպուլ»-ին՝ կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք»’
Հաջորդ հոդվածը‘Հայկական կողմը 2 զոհ ունի. Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է (լրացված)’