‘Վախճանվել է Վլադիմիր Աբաջյանը’

801

Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:

Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Եղբայրն էր նշանավոր արվեստաբան Գեւորգ Աբաջյանի: 1951 թվականին ավարտել էր Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

Վլադիմիր Աբաջյանը այս թատրոնում ստեղծել էր մոտ 50 նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա եւ ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: 1998 թվականին մարգեւատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով:

Նախորդ հոդվածը‘Արոնյանի երրորդ ոչ-ոքին’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանի դպրոցներից մեկում 7-ամյա երեխայի են բռնաբարել’