Վախճանվել է ABBA խմբի կիթառահար Լասսե Վելլանդերը

331

71 տարեկանում քաղցկեղից մահացել է ABBA խմբի շվեդ երաժիշտ և կիթառահար Լասսե Վելլանդերը։

Այդ մասին տեղեկացրել է Metro-ն։

Լասսե Վելլանդերը 1974 թ․ միացել է ABBA խմբին և մասնակցել բոլոր 24 երգերի, այդ թվում՝ Intermezzo No.1  և Crazy World հիթերի ստեղծմանը, ինչպես նաև խմբի բոլոր ութ ալբոմների ձայնագրությանը, որոնցից վերջինը՝ Voyage անվամբ,  հրատարակվել է 2021 թ․ ABBA-ի մասնակիցների վերամիավորումից հետո։

1982 թ․ խմբի ցրվելուց մեկ տարի առաջ Վելլանդերը հանդես է եկել  սոլո-ալբոմով, իսկ խմբի երաժշտական գործունեության դադարեցումից հետո սկսել է համագործակցել շվեդ այլ արտիստների հետ։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրիայի ԱԳՆ նախկին նախարար․ Թուրքիան կարող է բանակցությունների հարթակ դառնալ
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. «Քուչի գյադային» նմանվող իշխանության հետ արտաքին ուժերը հարգալից չեն բանակցում. ԳԱԼԱ (տեսանյութ)