‘Վահագն Խաչատրյան. Ընդդիմությունը շատ ավելի կազմակերպված է, քան կարող եք պատկերացնել ‘

996

Ես կողմնակից եմ, որ լինի քաղաքական մրցակցություն: iLur.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գա առաջիկա նախագահական ընտրություններին: Անդրադառնալով ընդդիմության թուլացման մասին խոսակցություններին՝ ՀԱԿ անդամը կարծիք հայտնեց, թե թույլ ընդդիմություն չի լինում:

«Ընդդիմությունն ուժեղ է: Շատ ավելի կազմակերպված է, քան կարող ենք պատկերացնել: Ընդհանրապես, ես ընդդիմության մասին խոսում եմ միայն լավը: Քանի որ Հայաստանում ընդդիմադիր լինելը շատ բարդ գործ է, և ընդդիմադիր գործիչներն արժանի են բարձր խոսքերի: Միայն վերցրեք ֆինանսական խնդիրները: Ո՞նց կարող ենք պայքարել քարոզարշավին, եթե մենք չունենք հավասար մրցակցային պայամաններ»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե գուցե հակառակ պատասխաններ լինեն շարմազանովներից:

Անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ ընթացող խորհրդակցություններին՝ Խաչատրյանը կարծիք հայտնեց, թե այն, որ Հայաստանում նախագահական համակարգը չի աշխատում, չի նշանակում, որ դա իրեն սպառել է:

«Դա պայմանավորված է անձերով, ու այսօրվա համակարգը վերարտադրվում է: Դուք կարո՞ղ եք գտնել աշխարհում մի երկիր, որտեղ արտադրանքը մարդը ներկրի, արտադրի, վաճառի: Գտեք երկրորդը, որը համարվում է շուկայական երկիր: Իրեն այդ հնարավորությունը տվել են: Շուկայական տնտեսության մեջ չկա այդպիսի երևույթ, սա վարչահրամայական է»,- նշեց Խաչատրյանը՝ մանրամասնելով, որ խոսքը շաքարավազի մասին է:

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայի ԱԳՆ-ն հակադարձել է Ադրբեջանին’
Հաջորդ հոդվածը‘Անդրեա Պիրլո. Ես կարող էի տեղափոխվել «Չելսի»’