‘Վահագն Խաչատրյան. Իշխանության համար կարեւորը հերթական կառուցապատում իրականացնելն է (տեսանյութ)’

1251

Ավագանու ընտրություններին ընդառաջ մայիսի 3-ին, ժամը 11:30-ին, «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի հետ:

Խաչատրյանը հայտարարեց, որ առաջին հրամանը, որ կտա քաղաքապետ ընտրվելու դեպքում, կլինի այն, որ այլեւս ոչ մի մի ծառ չի կտրվելու Երեւանում տարածքը սեփականաշնորհելու եւ այլ նպատակներով օգտագործելու համար:

«Իշխանության համար հիմա կարեւորը քաղաքացին չէ. իր համար կարեւորը հերթական կառուցապատում իրականացնելն է, կանաչը վերացնելը ու տարին մի քանի անգամ նույն տեղում ասֆալտ քաշելը»,- համոզված է Խաչատրյանը:

Նա կարծում  է, որ ընդդիմության ոչ միասնական թեկնածուով հանդես գալը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ճիշտ որոշում էր, քանի որ հակառակի պարագայում  ձայները կարող է կորեին: Նա համոզված է նաեւ, որ նախկինում կոալիցիայի կազմում գործող ԲՀԿ կուսակցությունը արդեն հստակ որոշել է, որ էլ չի համագործակցելու ՀՀԿ կուսակցության հետ:

«Այն կարծիքը, թե մենք մեր ձայները վաճառել ենք ԲՀԿ-ին, քարոզչական հնարքներ են ընդամենը, որ օգտագործվում են իշխանության կողմից: Կան նաեւ դիտորդներ, ովքեր իշխանության հետ են ու միասնական են պատրաստվում ընտրակեղծիքներին, ուստի ես կոչ եմ անում ուշադիր լինել ու չկարծել, թե դիտորդները միայն իրական վերահսկողություն են իրականացնելու»,- ասաց նա:

Խաչատրյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն ունի գործակալներ, ովքեր շրջում են տներով, որից հետո էլ կաշառք են բաժանում, հոգեբանական ճնշում են գործադրում պետական հաստատությունների աշխատակիցների վրա: Այս ամենը, նրա համոզմամբ, արվում է տեղական կրիմինալի շնորհիվ, ովքեր այսօր թելադրում են ՀՀԿ կուսակիցներին, թե ինչպես գործեն:

Խաչատրյանը համոզված է, որ ընդդիմության հաղթելու պարագայում իշխանության հեռացնելու հարցը պրակտիկ իրականանալի կդառնա:

Նախորդ հոդվածը‘Դատարանը բավարարել է Տիգրան Քոչարյանի հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանության»’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլիստի հարվածից հետո մրցավարը 5 օր կոմայի մեջ է. Տեսանյութ’