‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունը վարկաբեկում է ցանկացած լավ գաղափար’

816

Իշխանությանը հաջողվում է վարկաբեկել ցանկացած լավ գաղափար, և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դրանցից մեկն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, նմանատիպ համակարգերի ներդրումը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ հասարակության մեջ համախմբվածություն կա եւ վստահություն իշխանությունների` ավելի լայն առումով` երկրի պետական ու քաղաքական համակարգի նկատմամբ:

«Շատ բնական է, որ այս պայմաններում գտնվող երկրում նման արձագանք պետք է լիներ, հասարակությունն այսօր պատրաստ չէ այս համակարգին, առավելեւս այս պայմաններում, երբ կան կարմիր գծեր, սպասվում է տրանսպորտի թանկացում», — նշեց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով, պարտադիր կուտակային համակարգի թերություններից մեկն այն է, որ տարեցտարի քաղաքացու նկատմամբ իր պարտավորությունները պետությունը նվազեցնելու է, իսկ աշխատողի պարտավորություները պետության նկատմամբ` ավելացվում են:

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիր խմբակցությունների եւ ԲՀԿ նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի կրառումը մեկ տարով հետաձգելու հարցը:

 

Նախորդ հոդվածը‘Գերտերությունների երիտասարդ առաջնորդները. Ֆոտոշարք ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’