‘Վահագն Խաչատրյան. Ստեղծվում է արհեստական մենաշնորհ՝ հօգուտ «Ռոսնեֆտի»’

1298

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչև 2014 թ. հոկտեմբեր ամիսը Հայաստանը կքննարկի և կհաստատի 2015 թ. ռուսական նավթամթերքի առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը: Այդ մասին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Նրա խոսքով՝ նավթամթերքի լրացուցիչ ծավալներ մատակարարել ոչ ոք չի արգելել, բայց դրանցից արդեն մաքսատուրք կգանձվի:

2014 թ. մատակարարումների քվոտան սահմանված է հետևյալ կերպ. վառման մազութ`45 տոննա, ռեակտիվ շարժիչների համար վառելիք`47 հազար տոննա, դիզելային վառելիք`144 հազար տոննա, նավթային հանքաձյութ բիտումի արտադրության համար` 25 հազար տոննա, բենզին`136 հազար տոննա, քսայուղեր`390 տոննա: Նախագծի օպերատորը «Ռոսնեֆտ» ընկերութունն է:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ վերը նշված եղանակով փոփոխվում են ազատ առեւտրի կանոնները, որոնք պատրաստվում են ավելի վերահսկելի դառնալ: «ՀՀ-ում տեղի է ունենում պետական արհեստական մենաշնորհի սահմանում՝ հօգուտ «Ռոսնեֆտի»: Նավթամթերքի մատակարումը հանդիսացել է մի բնագավառ, որտեղ բիզնես ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել կայանալու, իսկ հիմա այդ բիզնես բնագավառը, դառնալով մենաշնորհ, զրկվելու է նոր մասնակիցների մասնակցությունից»,- iLur.am-ի հետ զրույցում նշեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ սրանով Հայաստանում տեղի է ունենում տարիներ շարունակ վարվող տնտեսական քաղաքականության էական փոփոխություն:

Նախորդ հոդվածը‘«Ո՞ր մի հայվանն է թույլատրել այս մայթը կես մետրից ավել բարձրացնել» (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի ավանդական չորս մրցույթները’