‘Վահագն Հայրապետյանը, Արմեն Բաբախանյանն ու Տիգրան Համասյանը՝ մի բեմում. PanARMENIAN.Net ‘

1073

Հունիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ դաշնամուրային ստեղծագործությունների երեկո է սպասվում։ PanARMENIAN.Netի փոխանցմամբ, առաջին անգամ առանց նվագախմբի ուղեկցության մի բեմում կհավաքվեն երեք հայտնի դաշնակահար՝ «Կադանս» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Բաբախանյանը, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար Վահագն Հայրապետյանն ու ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը։

Համերգի կազմակերպիչ՝ TM Production ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանի խոսքով, արդեն ինքնին երևույթ է, որ լավագույն 3 հայ ժամանակակից դաշնակահարը մի բեմում են։

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ս.Սարգսյան. Քանաքեռ-Զեյթուն և Վիեննայի 4-րդ թաղամասի միջև հաստատվել են բարեկամական կապեր ‘
Հաջորդ հոդվածը‘Զինյալներն Իրաքի հյուսիսում առևանգել են Վրաստանի 16 քաղաքացիների’