‘Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ չի արձակվել. Հարցը պիտի լուծվի դատական ճանապարհով’

914

Վրաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքը տարածվում է նաև այն հոդվածների վրա, որով դատապարտվել է ջավախահայ Վահագն Չախալյանը: Եվս մեկ անգամ պարզաբանելով Չախալյանի ազատ արձակման մասին լուրը՝ panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նա տեղեկացրել է, որ մեկ այլ խնդիր է առաջացել, որը կապված է ներկայացված ցուցակների հետ. «Այդ ցուցակներից հանվել է Վահագնի անունը, ինչը նշանակում է, որ հարցը պիտի լուծվի դատական ճանապարհով»,-ասաց նա:

Ինչպես արդեն հաղորդել էինք, Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը: Այդ օրենքը Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն:

Նախորդ հոդվածը‘Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Սարալանջի ավտոճանապարհները:’
Հաջորդ հոդվածը‘Չավեսի առողջական վիճակը բավարար է. Վենեսուելայի կառավարություն’