‘Վահան Բաբայան. Եթե իշխանությունը բռնի ուժով գնա սահմանադրական փոփոխությունների, երկրում լարված մթնոլորտ կստեղծվի ‘

948

Երկրում առկա չարիքները կապված չեն Սահմանադրության հետ: Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա խոսքով՝ եթե արտագաղթած քաղաքացիներից հարցնեն, թե փոփոխված Սահմանադրության դեպքում  կվերադառնա՞ն Հայաստան, թե՞ ոչ, ապա պատասխանը միանշանակ է:

 «Ո՞րն է իշխանության շահը. չի բացառվում, որ նրանց հավերժացման մոտիվացիան է: Ո՞վ կարող է հավատալ, որ Սահմանադրությունից է կախված երկրի տնտեսական վիճակը: Ես կարող եմ նշել տասնապատիկ խնդիրներ, որոնք կարող են լուծվել ներկայիս Սահմանադրության պայմաններում»,-շեշտեց Բաբայանը՝ հավելելով, որ եթե իշխանությունը փորձի բռնի ուժով գնալ փոփոխությունների, ապա երկրում կծավալվի լարված մթնոլորտ: 

Նախորդ հոդվածը‘Այսօր Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’