‘Վահան Բաբայան. Հայաստանում այսօր ստեղծվեց նոր քաղաքական իրավիճակ’

1389

«Հայաստանում այսօր ստեղծվեց նոր քաղաքական իրավիճակ: Ակնհայտ է, որ 2014 թվականը լինելու է հասարակական պայքարի և հասարակական կոնսոլիդացիայի վերածնունդ։ », — Ֆեյսբուքում գրում է ԱԺ պատգամավոր (ԲՀԿ) Վահան Բաբայանը։

«Նման գործելաոճով իշխող մեծամասնությունը ոչ օրենսդիր, ոչ գործադիր մարմիններում չի կարող շարունակել իր մենաշնորհային պահվածքը։ Այսօր ևս մեկ անգամ հաստատվեց, որ Հայաստանը դարձել է մեկ կուսակցության պետություն, և այդ կուսակցությունը տանում է երկիրը դեպի անդունդ։ Այսօրվա բաց և տխրահռչակ «քվեարկությունը» ևս մեկ անգամ հօդս ցնդեցրեց այն հույսերը, որոնք որոշ լավատես քաղաքացիներ կապում էին ԱԺ քաղաքական մեծամասնության հետ։ Իրադարձությունների նման զարգացումը առաջիկայում կհանգեցնի նրան, որ իշխող մեծամասնությունը ավելի ու ավելի կմեկուսացվի ու վերջում միայնակ կմնա բարիկադների հակառակ կողմում։
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօրվա քվեարկության ընթացքում խախտվել է ԱԺ կանոնակարգը, ինչի մասին չորս ոչ իշխանական խմբակցությունները արդեն հայտարարություն են տարածել», — գրում է պատգամավորը։

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ինչո՞վ եւ ո՞ւմ է ձեռնտու «մանդատները վայր դնելու» գաղափարը ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում սովորող ուսանողները եւս ցույց արեցին ընդդեմ գազային պայմանագրերի’