‘Վահան Հովհաննիսյանը նշանակվեց ԳԴՀ-ում դեսպան’

2267

Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան: 

President.am-ը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը որոշում է կայացել Վահան Հովհաննիսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):

Վահան Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով: Դեսպան նշանակվելու պատճառով նա կհրաժարվի պատգամավորական մանդատից: ՀՅԴ ցուցակում հաջորդ թեկնածուն կրթության եւ գիտության մասնագետ Կարինե Հարությունյանն է: 

Նախորդ հոդվածը‘Տակտիկա-2013. «Տոտալ ֆուտբոլ» + «Բյելսիզմ» + ֆիզիկապես հզոր կառուցող կիսապաշտպաններ և վերադարձ դեպի դասական «9»’
Հաջորդ հոդվածը‘2013-ի լավագույն ալբոմները’