‘Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ անհետացել է նրա անվամբ հուշաքարը. Ֆոտոշարք’

1211

Այսօր` հունիսի 29-ին ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանի դիմաց տեղի ունեցավ ակցիա, ի հիշատակ զինվորական բժիշկ մայոր Վահե Ավետյանի:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հարսնաքարում դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը, կոմայից ուշքի չգալով, մահացել է հունիսի 29-ին ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման ակտիվիստները Վահե Ավետյանի հիշատակը հավերժացնող հուշաքար էի տեղադրել ռեստորանի մոտ, սակայն ակցիայի ընթացքում այն կասկածելի հանգամանքներում անհետացել էր: Ակցիայի մասնակիցները դրա մեջ մեղադրեցին ոստիկաններին՝ բարձրախոսերով հորդորելով ետ բերել հուշաքարը, սակայն հուշաքարն այդպես էլ չհայտնվեց նախկին տեղում:
Ակցիայի ընթացքում ակտիվիստները ելույթով հանդես եկան՝ դատապարտելով մեկ տարի առաջ ողբերգական դեպքերը: Նրանցից շատերն իրենց վրդովմունքը հայտնեցին, որ իսկական մեղավորները չեն կրել իրենց պատիժը: 
Ոստիկաններն արգելել են նաև ակցիայի մասնակիցներին երթ կազմակերպել՝ այն ապօրինի որակելով: 

Նախորդ հոդվածը‘Եզրափակչին ընդառաջ՝ Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն եզրափակիչները. Տեսանյութեր’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Չախալյանը եղբոր ձերբակալությունը սադրանք է համարում’