‘Վահե Էլոյանը դիմել է վարչական դատարան. Մամուլ’

943

Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանն իրեն աշխատանքի վերականգնելու հայցով դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստի 570-Ա որոշումը։

Թերթը հիշեցնում է, որ կառավարության նիստում, որպես Էլոյանին աշխատանքից ազատելու համար որոշում կայացնելու հիմք՝ ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը նշել էր աշխատանքից ազատվելու մասին դիմումը։ Այնինչ պարզվել էր, որ Էլոյանը նման դիմում չի ներկայացրել։ Ասել է թե՝ նրան պաշտոնանկ էին արել ապօրինի կերպով։ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատել է Էլոյանի՝ վարչական դատարան հայց ներկայացնելու մասին լուրը ։

Նախորդ հոդվածը‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Մենք Մխիթարյանին կտուգանենք’
Հաջորդ հոդվածը‘Աղվերանի անտառները վտանգավոր են. Մամուլ’