‘Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ ‘

830

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում Սյունիքի մարզպետի պաշտոնում է նշանակել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանին: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հրաժարական տվեց իր տան մոտ տեղի ունեցած հայտնի արյունահեղությունից հետո, որի արդյունքում սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ վերջինիս եղբայրը՝ ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել:

Նախորդ հոդվածը‘Արթուր Բաղդասարյանին կփոխհատուցեն. Նման բաներից հետո սովորաբար վճարում են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Էդուարդ Սնոուդենը հանդես է գալիս նոր բացահայտումներով (տեսանյութ)’