Վահրամ Աթանեսյան. «Բարձունքներ, որոնց, ցավոք, ոչ միայն հասու, այլեւ արժանի չէինք

1377

Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքում գրում է

«Հայերեն խոսքը մեր ոչ հեռավոր անցյալում երկու բարձունքի է հասել։ Գեղարվեստականը՝ Հրանտ Մաթեւոսյանով, պատմա-քաղաքագիտականը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանով։ Սքանչելի ներդաշնակություն, որի ծնունդն են Շարժումը, անկախությունը, առաջին պատերազմի, այդ ու հետագա երեքուկես տարիների դիվանագիտական նվաճումը։

Բարձունքներ, որոնց, ցավոք, մենք ոչ միայն հասու, այլեւ արժանի չէինք։ Այլապես գրականությունը չէր իջնի զազրախոսության, քաղաքականությունը՝ պոլիտիկանության հատակները։

Ուզու՞մ ենք արժանապատիվ պետություն, քաղաքակրթության երկիր եւ հարգված հանրություն լինել՝ պիտի կարողանանք մեզ ենթարկեցնել Հրանտ Մաթեւոսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կռած-կոփած, հայոց երեք հազարամյա մշակույթի քուրայում թրծված իրոք ոսկեղենիկ խոսքին։ Որովհետեւ դա է հայերենը, հայկականը։ Որպեսզի ապավինենք եւ վերադառնանք այլեւս անշեղելի ընթացքի։

Բարի տարեդարձ, պարոն նախագահ։

Խոնարհումս եւ ամենաբարի մաղթանքներս՝ Ձեզ»։

Նախորդ հոդվածըԱրայիկ Մանուկյան. «Պատիվ է Լևոն Տեր-Պետրոսյան մտածողի ժամանակակիցը լինելը
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ. Արսեն Զախարյանն ամենահեռանկարային ֆուտբոլիստների թվում է