Վահրամ Աթանեսյան. Դրա համար պետք է ունենալ 90-ականների Հայաստան

765

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

«Կարդում եմ, որ Արցախում պետք է վերադառնալ 90-ականների մոդելին։ Լու՞րջ։

Վերադարձեք, բայց դրա համար պետք է ունենալ 90-ականների Հայաստան։ Հաս-կա-նա-լի՞ է։

Դա ձեր մոդելը եւ ձեր խիզախումը չէր, Հայաստանի՜նն էր։ Եթե կարող եք՝ վերադարձրեք 90-ականների ինտելեկտուալ, քաղաքակիրթ, բանակցունակ եւ միջազգային իրավիճակին լիովին ադեկվատ Հայաստանը»։

Նախորդ հոդվածըՉավին խոսել է Մեսսիի՝ «Բարելոնա» վերադառնալու հնարավորության մասին
Հաջորդ հոդվածըՄեսրոպ Հարությունյան. Մեղավորների շարքը լրացավ