Վահրամ Աթանեսյան. Ոչնչացվել է այն ամենը, ինչով ոչ միայն ներքին հպարտություն, այլեւ արտաքին արժանապատվություն էինք վաստակել

1972

Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.

«Էս «30 տարվա բառդակ» ապուշությունը ո՞վ է հնարել։ Եթե սկզբնակետ ենք ընդունում Շարժումը, խոսքը 35 տարվա մասին պետք է լինի, բայց ոչ՝ «համատարած բառդակի»։

Հայաստանի անկախության պատմությունը հետեւյալ շրջափուլներն ունի՝ 1988-90, 1990-98, 1998-2018 թվականներ եւ «թավշյա հեղափոխություն» ու դրան հաջորդած արդեն մոտ հինգ տարիներ։ Առաջին փուլում օրինական-սահմանադրական գործընթաց է սկսվել՝ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու համար։ Երկրորդն իր հերթին պետք է բաժանել երեք՝ 1990-91, 1991-94, 1994-1998 թթ․-ի հունվար-փետրվար ենթափուլերի՝ անկախության հռչակում, ղարաբաղյան առաջին պատերազմ, ԼՂ կարգավորման դիվանագիտական ջանքեր, ներքաղաքական ճգնաժամ։

1998-ի «իշխանափոխությամբ» Հայաստանը մտել է «ռազմական հաջողությունները հակառակորդին պարտադրելու եւ պատերազմի արդյունքները իրավա-պայմանագրային տեսքի բերելու»՝ ֆորմալ հռչակված դարաշրջան, որն անփառունակորեն ավարտվել է «քայլառաստների հեղափոխությամբ»։

Նիկոլ Փաշինյանի հնգամյա իշխանությունն էլ, եթե նայենք պատմագիտական հայացքով, պետք է բաժանել երկու ենթափուլի՝ մինչեւ քառասունչորսօրյա պատերազմ եւ դրան հաջորդած ավելի քան երկու տարի։

Ի՞նչ կապ ունի զարհուրելի պարտությունը, հաջորդած դիվանագիտական իմպոտենտությունը Հայաստանի անկախության էպոխայի հետ։ Երեւի միայն այնքանով, որ ոչնչացվել է այն ամենը, ինչով հայ ժողովուրդը ոչ միայն ներքին հպարտություն, այլեւ արտաքին արժանապատվություն էր վաստակել։

Ձեր «ցեխը» ձեր անմեռոն ճակատների համար պահեք»։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
Հաջորդ հոդվածըՏեղումներ չեն սպասվում