Վահրամ Աթանեսյան. Չենք մտածում ու չենք տրամաբանում

1692

ANI հայկական հետազոտությունների կենտրոնի օրեր առաջ հրապարակված պայմանագրի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք խեղված եւ անկիրթ, անբարոյական հանրություն ենք։

1996-ի տարեվերջին Ադրբեջանի կազմում ԼՂ բարձր ինքնավարության կարգավիճակը կանխորոշող՝ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի որոշումը վետոյի իրավունքով կասեցնող նախագահին մինչ օրս վերագրում ենք «Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ծրագրի հեղինակային իրավունք»։ Բայց 1998 թ․ 8000 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ ԼՂՀ պահանջող, իսկ նույն տարվա վերջին 4,3 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂ-ն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում «ընդհանուր պետության մաս» առաջարկողներին համարում ենք «ազգային-հայրենասիրական ուժեր»։

Եւ չենք մտածում, թե ի՞նչ հեղինակություն կամ գոնե հարգանք պիտի ունենար մի իշխանություն, որ վեց ամսում ամենաբարձր նշաձողից իջնում է «պլինտուսի մակարդակի»։ Եւ չենք տրամաբանում․ իսկ գուցե 1998-ի «իշխանափոխությունը» ծրագրվել է, որպեսզի Ադրբեջանի կազմում ԼՂ բարձր ինքնավարությունը մերժող առաջնորդի փոխարեն ունենանք ԼՂ-ն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում ճանաչող իշխանությու՞ն»։

Նախորդ հոդվածըՈւժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզում մի շարք բնակավայրեր են հոսանքազրկվել
Հաջորդ հոդվածըՓսիխո ունի՞. ՉԻ