‘Վահրամ քահանա Մելիքյան. Մայր Աթոռը Երուսաղեմի պատրիարքի կողմից նամակ չի ստացել’

1521

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակ չի ստացվել: Այս մասին հայտարարել է Մայր Աթոռի մամլո դիվանապետ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Ծանոթանալով հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված «Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակին» և կատարելով այդ առնչությամբ անհրաժեշտ ճշտումները՝ տեղեկացնում եմ, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված նման գրություն Մայր Աթոռում չի ստացվել», — նշվում է Տեր Վահրամ քահանան:

Նա հավելում է, որ անձամբ խիստ կասկածում է, որ Նուրհան պատրիարքը կարող էր նման նամակ հեղինակել: «Իսկ մնացյալը, վստահ եմ, կպարզաբանի Երուսաղեմի հայոց պատրիարքությունը», — նշում է Էջմիածնի լրատվական ծառայության ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ջոյսյան աշխարհընկալման սկզբունքները’
Հաջորդ հոդվածը‘Մի «ապուշ»-ի պատմություն. Ֆ.Մ. Դոստոեւսկու դեմ քրեական վարույթը մերժեցին, որովհետեւ նա մեռել է’