‘Վաղը՝ ՏԻՄ ընտրություններ’

1314

Վաղը՝ մարտի 15-ին,  ՀՀ մի շարք համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։ ՏԻՄ ընտրություններ կկայանան Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան, Լոր, Կաղնուտ, Արագածոտնի մարզի Տեղեր, Ափնագյուղ, Լեռնապար, Օհանավան, Արարատի մարզի Վարդաշեն, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Գեղարքունիքի մարզի Արփունք, Դարանակ, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Բջնի, Շիրակի մարզի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ, Սարակապ, Վայոց ձորի մարզի Չիվա, Տավուշի մարզի Ակնաղբյուր, Ծաղկավան գյուղական համայնքներում:

Ընտրություններին մասնակցում են համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64թեկնածու: Գրեթե բոլոր համայնքներում առաջադրվել են գործող գյուղապետերը: Արմավիրում միակ թեկնածուն գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է:

2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյան. Մենք կնախընտրեինք, որ Մոսկվան Բաքվին զենք չվաճառեր’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Սահմանադրական փոփոխությունների «շաբաթը», կամ՝ Իյա՜, իրո՞ք…’