‘Վաղը, ժամը 14-ին` ԱԺ-ի մոտ’

1125

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիներին» վաղը, ժամը 14-ին, հրավիրել է ԱԺ շենքի մոտ: Հիշեցնենք, որ վաղը, ժամը 12-ին, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանում սահմանել են մորուքի թույլատրելի երկարությունը’
Հաջորդ հոդվածը‘Գարիկ Հայրապետյան. Բնակչության ծերացման պատճառները ծնելիության անկումն ու միգրացիան են’