‘Վաղը կհրապարակվի նախագահական ընտրություններում Կոնգրեսի մասնակցության ձևաչափի մասին որոշումը’

1363

Այսօր Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացում քննարկվել է նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի մասնակցության ձևաչափը: Այս մասին iLur.am-ին հայտնեց Կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Կայացվել է որոշում, որը վաղը կհրապարակվի՝ որոշակի կոնսուլտացիաներից հետո»,- ասաց Զուրաբյանը:

Ավելի վաղ Զուրաբյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում Կոնգրեսի մասնակցության ձևաչափի մասին քննարկումները դեռ չեն ավարտվել, եւ որոշում կայացնելուն պես այն կներկայացնեն հանրությանը: Նա նաև հավելել էր, որ,  ամենայն հավանականությամբ, որոշումը կկայացվի մինչև տարեվերջ:

Նախորդ հոդվածը‘Գրքի գողը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման ‘
Հաջորդ հոդվածը‘Վիլանովան կարող է վերադառնալ հունվարի կեսերին’