‘Վաղը կուտակայինի դեմ ակցիա կիրականացնեն ՀԷՑ-ի աշխատակիցները’

1007

Վաղը՝ փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնելու ընկերության վարչական շենքի դիմաց՝ ետ պահանջելու իրենց աշխատավարձերից պահված գումարները:

«Դ!եմ եմ» նախաձեռնությունը, բնականաբար, լինելու է նրանց կողքին և սատարելու է աշխատակիցներին:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի հասցեն՝ ք. Երևան, Արմենակ Արմենակյան փող., 127 շենք (Նորք-Մարաշ վարչ. շրջան):

«Դ!եմ եմ» նախաձեռնություն

Նախորդ հոդվածը‘Փաստաբանների պալատի նախագահը բերման ենթարկվածների գործով դիմել է «համակարգողներին»’
Հաջորդ հոդվածը‘Պոլիկլինիկաներում կպայքարեն կոռուպցիայի դեմ`հիվանդների գումարով’