‘Վաղը նաիրիտցիները նորից ցույց կանեն ‘

941

Վաղը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն առավոտյան նորից ցույց են անցկացնելու կառավարության շենքի մոտ: Աշխատակիցներին, մեր տեղեկություններով, անհանգստացնում է ոչ միայն իրենց աշխատավարձերի խնդիրը (նրանց ամիսների աշխատավարձ է պարտք գործարանի ղեկավարությունը), այլեւ՝ հենց «Նաիրիտ»-ի հետագա ճակատագիրը: Բանն այն է, որ աշխատակիցներին տեղեկություններ են հասել, որ «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունները կարելի է արդեն ձախողված համարել: Բանն այն է, որ քանի ամիս իշխանությունները բանակցում էին ռուսական կողմի հետ՝ Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության կողմից 500 մլն դոլարի ներդրում կատարելու շուրջ: Ներդրումները պետք է վերաբերեին «Նաիրիտին»:

 

Նախորդ հոդվածը‘Երթեւեկության կազմակերպման փոփոխություն` Իսակովի պողոտա եւ Բարձրբերդի փողոց խաչմերուկում’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հավաքականի ցավալի պարտությունից հետո Կաֆուին դուրս է արել հանդերձարանից’