‘Վաղը Ուգո Չավեսը կփորձի 3-րդ անգամ վերընտրվել Վենեսուելայի նախագահի պաշտոնում’

934

Այսօր Վենեսուելայում նախընտրական լռության օր է: Երկրում արգելված է ցանկացած տիպի քարոզարշավ,  հասարակական կարծիքի  սոցիոլոգիական հարցումների հրապարակում, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների վաճառքը և իրացումը:

Թեպետ ընտրություններին մասնակցում է 6 թեկնածու,  հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Ուգո Չավեսի և Ժողովրդավարական միավորում ընդդիմադիր դաշինքի թեկնածու Էնրիկե Կապրիելեսի միջև:

Ի մի բերելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է ասել, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, Վենեսուելան պետք է ընտրի սոցիալիզմի (որն արդեն 14 տարի է, ինչ  Ուգո Չավեսը փորձում է կառուցել)  և կապիտալիզմի միջև (գործող նախագահի հիմնական հակառակորդ Կապրիելեսի նախընտրական ծրագրի ուղղվածությունը): 

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС

Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘Նորաստեղծ կայքը խոստանում է «օn-line կապ Աստծո հետ» ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆլորիդայում անձրևի պատճառով 47 մեքենա է բախվել իրար ‘