‘Վաղը ՍԴ-ն կքննի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմում-հայցը’

1072

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Վաղը՝ հունիսի 11-ին, ժամը 10:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը կներկայացնեն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների եւ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների կողմից ընտրական շտաբների ձեւավորմանը եւ դրանց վրա ցուցանակների տեղադրմանը:

Իսկ ՀՀ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր եւ այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին»:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները կնախապատրաստեն Սարգսյան-Ալիև հանդիպումը ‘
Հաջորդ հոդվածը‘Ուեսլի Սնեյդեր. Վան Գալի որոշումը ծանր հարված էր ինձ’