‘Վաղը սպասվում է անձրև և ուժեղ քամի’

1062

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում հուլիսի 3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-7-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝  հուլիսի 3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 4-7-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի հուլիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ

 • Օդի առավելագույն ջերմաստիճան  37.50C  (1975 թ.)

 • Օդի նվազագույն ջերմաստիճան      11.90C   (1978 թ.)

 • Օդի միջին օրական ջերմաստիճան  25.00C

Նախորդ հոդվածը‘Զգալիորեն հեշտացվում է Ռուսաստանում գտնվելու և աշխատելու գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘Կիևյան կամրջի տակ 24-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել’