‘Վաղը տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Կոնգրեսի 4 ակտիվիստների ‘

967

Արեգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հունվարի 27-ին լրանում է ՀԱԿ երիտասարդների գործով բողոքը Վճռաբեկ դատարան ներկայացնելու մեկ ամիսը: Երկուշաբթի օրը հայտնի կդառնա մտնում է, արդյոք, վերաքննիչի կայացված որոշումը իրավական ուժի մեջ, որով երիտասարդները պետք է ազատազարկվեն 2-6 տարով, թե ոչ:

Վաղը՝ ժամը 14:00-ին տեղի կունենա Դատախազության դիմաց կազմակերպվող ամենուրբաթօրյա բողոքի ակցիան, որի բազմամարդությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ դատարանի ի նպաստ երիտասարդների որոշման կայացման գործում:

Էնպես որ, ուրբաթ՝ ժամը 14:00-ին հավաքվում ենք դատախազության շենքի դիմաց՝ քաղաքական հայացքների համար ազատազրկման դատապարտված երիտասարդների արդարացումը պահանջելու:

Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը՝ բուժհետազոտության ժամանակ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում’