‘Վաղը Փակ շուկայի մոտ թեժ է լինելու’

951

Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական շարժումը Փակ շուկայի տարածքում իրականացվող ապօրինի շինարարությունը կանխելու ուղղությամբ ակտիվ գործողությունների փուլ է սկսելու վաղը՝ ժամը 14.00-ին, Փակ շուկայի հարևանությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց շարժման ակտիվ ներկայացուցիչ, հասարակական գործիչ, լրագրող Անի Քոչարը:

Նա հստակեցրեց, որ վաղվանից սկսելու են բողոքի ակցիաների, պիկետների, ուղիղ միացումների, հերթապահության միջոցով պայքարել արդարության վերականգնման համար: Նա չբացառեց, որ այս պայքարում միգուցե իրադարձություններն ու զարգացումները շատ ավելի թեժ լինեն, քան Կոմիտասում օրեր առաջ մեկնարկած պայքարում: 

Նախորդ հոդվածը‘Կիվիրյանը պատրաստվում է բացարկ հայտնել քննիչին’
Հաջորդ հոդվածը’39 000 երեխա սեպտեմբերի 2-ին կգնա առաջին դասարան’