‘Վաղուհասում հատել են 125 ծառ` պատճառել 2 մլն դրամի վնաս ‘

1040

ԼՂՀ ոստիկանության Տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը և ԼՂՀ գլխավոր դատախազությունը սեպտեմբերի  21-ին համատեղ ստուգումներ են անցկացրել ծառերի ապօրինի հատման գործով: Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ ոստիկանությունից, համատեղ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ԼՂՀ-ում գործող «Էկոմայնինգ» ՍՊ ընկերության աշխատակիցները «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Վաղուհասի անտառպետության պահաբաժնում ընկերությանը հատկացված հատատեղից ապօրինի հատել են թվով 125 հատ տարբեր տեսակի ծառեր`պետությանը պատճառելով 2.018.000 դրամի վնաս: 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’