‘Վաղ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է «զորավարը»’

1292

iLur.am-ի թղթակիցը վաղ առավոտյան այցելել էր մարտի 10-ից Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:

Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ ինչ-ինչ հարցեր էր քննարկում, այդ պատճառով չհաջողվեց զրուցել նրա հետ:

Կնոջ՝ Արմենուհի Հովհաննիսյանի խոսքով՝ ամուսնու առողջական վիճակը լավ է: Ժառանգությունից Մամիկոն Սարգսյանը, ով գիշերել էր Ազատության հրապարակում, տեղեկացրեց, որ գիշերը ոստիկանների հետ երկար բանակցությունների արդյունքում կարողացել են ծածկ-անձրևանոց տեղադրելու թույլտվություն ստանալ: Սակայն միայն այն պայմանով, որ այն տեղադրվելու է  միմիայն անձրևի առկայության պարագայում:

Այժմ, երբ եղանակը ամպամած է, սակայն անձրև չի տեղում, նրանք ստիպված են հանել ծածկ-անձրևանոցը:

Մամիկոն Սարգսյանի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Նոր մրցաշրջանում ավելի առաջ ենք գնալու’
Հաջորդ հոդվածը‘Վաղ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է «զորավարը»’